Ինչպես հայտնում է "Советский спорт”-ը, առաջիկայում "Զենիթը” պայմանագիր կկնքի "Ֆիորենտինայի” կիսապաշտպան Խուան Վարգասի հետ :
Վարգասի ծառայություններով հետաքրքրված է նաև "Բավարիան”: Մյունխենցիները այս ֆուտբոլիստի դիմաց պատրաստ էին վճարել 30մլն եվրո ապառիկով: "Զենիթի” առավելությունը կայանում է նրանում, որ պետերբուրգցիները կարող են միանվագ վճարել այդ գումարը: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս "Ֆիորենտինայի” կազմում 2008թ.-ից: Այդ թիմի կազմում անցկացրած 68 հանդիպումներում ձախ կիսապաշտպանը 8 գնդակ է խփել: Պերուի հավաքականի կազմում Խուանը 27 հանդիպում է անցկացրել և 3 գոլի հեղինակ դարձել: