Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.244
Главная » 2011»Март»24 » Յուվենթուսը պատրաստ է 5 մլն. Եվրո վճարել Անդրեաս Բեկի համար
00:12
Յուվենթուսը պատրաստ է 5 մլն. Եվրո վճարել Անդրեաս Բեկի համար
Թուրինի "Յուվենթուսը" մտադիր է ձեռք բերել գերմանական "Հոֆֆենհայմի" պաշտպան Անդրեաս Բեկին: Ըստ իտալական La Gazzetta dello Sport հանդեսի, թուրինյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները եւ պատրաստվում է 5մլն. Եվրո վճարել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:
Անդրեաս Բեկի հետ "Հոֆֆենհայմի" պայմանագիրն ավարտվում է 2012թ-ին, սակայն գերմանական ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել այն: Այդ իսկ պատճառով, իտալական լրատվամիջոցները ենթադրում են, որ գերմանական ակումբը դեմ չի լինի այս պահին բաժանվել իր ֆուտբոլիստից, քանի որ պայմանագրի ավարտից հետո ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալի կարգավիճակով լքել "Հոֆֆենհայմը":
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Անդրեաս Բեկը "Հոֆֆենհայմի" կազմում անց է կացրել 27 խաղ: