Թուրինի "Յուվենթուսը" մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը` ձեռք բերելով "Պալերմոյի" եւ Սլովենիայի հավաքականի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչին, տեղեկացնում է Football Italia-ն:
"Ծեր սինյորայի" ղեկավարությունը դիտարկում է այս գործարքի մեջ Ամաուրիին ընդգրկելու հնարավորությունը: Այդ դեպքում, Ամաուրին կարող է վերադառնալ այն ակումբ, որի կազմում ֆուտբոլիստը ելույթ է ունեցել 2006-2008թթ. ընթացքում:
Սիցիլիացիների կազմում Յոսիպ Իլիչիչը հանդես է գալիս 2010թ.-ից եւ մինչ օրս 38 խաղ է անցկացրել "Ա" Սերիայում` դառնալով 8 գոլի հեղինակ:
Նշենք, որ հնարավոր է համարվում սերբ կիսապաշտպան Միլոշ Կրասիչի հեռանալը, ում նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը":