Форма входа
Вторник 
30.04.2024 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 3.145.115.195 

  

Главная » 2011 » Октябрь » 16 » Խոսեպ Գվարդիոլա. Ես կարող եմ համոզել Կրկիչին վերադառնալ
16:07
Խոսեպ Գվարդիոլա. Ես կարող եմ համոզել Կրկիչին վերադառնալ
Խոսեպ Գվարդիոլա. Ես կարող եմ համոզել Կրկիչին վերադառնալ
























«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ամռանը «Ռոմա» տեղափոխված Բոյան Կրկիչի հետ տարվող աշխատանքների մասին, հաղորդում է sports.ru-ն։




«Կրկիչը քննադատե՞լ է ինձ։ Միակ բանը, որ գիտեմ՝ նա մեզ հետ հիանալի աշխատանք է կատարել։ Բայց ես հասկանում եմ նրա հիասթափությունը։ Ես փորձում էի նրան օգնել, բայց ավելին անել չէի կարող։


Նա միշտ կարող է վերադառնալ։ Երկու տարի անց նա նորից մեզ հետ կլինի։ Եթե այդ ժամանակ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը ես լինեմ, կկարողանամ համոզել նրան վերադառնալ։ Տեսնենք... Երկու տարին ֆուտբոլում մեծ ժամանակահատված է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AS-ը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրկիչը հայտարարել էր, որ չի պատրաստվում վերադառնալ «Բարսելոնա»։

Просмотров: 527 | Добавил: Hayk | Теги: Ես, Կրկիչին, վերադառնալ, Խոսեպ, եմ, Գվարդիոլա., համոզել, Կարող | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz