Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Март » 23 » Խլեստով. Ռուսաստանի հավաքականը պետք է հակագրոհներով ճնշի հայերին
23:49
Խլեստով. Ռուսաստանի հավաքականը պետք է հակագրոհներով ճնշի հայերին
Խլեստով. Ռուսաստանի հավաքականը պետք է հակագրոհներով ճնշի հայերին






















Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Դմիտրի Խլեստովը Եվրո-2012-ի Հայաստանի հավաքականի հետ հանդիպման նախօրեին բացառիկ հարցազրույց է տվել Sportbox.ru-ն՝ խոսելով Հայաստանի հավաքակնի հետ 1999թ. մարտին կայացած հանդիպման մասին։

 

- Ճիշտն ասած, այդ խաղն ես աղոտ եմ հիշում, - ասում է Խլեստովը։ - Չէ, որ արդեն 12 տարի է անցել։ Հիշողությանս մեջ մնացել է միայն այն, որ մենք բավական հեշտ հաղթանակ տոնեցինք. մենք շատ մեծ խնդիրներ չունենցանք Հայաստանի հավաքականի հետ այն ժամանակ և հաղթեցինք 3։0 հաշվով։ Ընդհանրապես խաղը, որպես կանոն, մոռացվում է, իսկ հիշողության մեջ մնում է այն, ինչ տեղի է ունեցել խաղից հետո։

 

- Եվ ի՞նչ է եղել այդ հանդիպումից հետո։

 

- Շատ հետաքրքիր էքսկուրսիա, որը կազմակերպել էին մեր սահմանապահները։ Հանդիպման հաջորդ օրը մենք գնացինք զորամաս։ Մենք ութ-իննը հոգի էինք. խաղացողների մի մասը նախընտրել էր մնալ հյուրանոցում։ Հիշում եմ, որ շատ գեղատեսիլ վայր էր. շուրջբոլորը լեռներ էին։ Մենք այնտեղ կրակեցինք թիրախներին։

 

- Եվ ո՞վ էր այն ժամանակ մեր հավաքականի ամենադիպուկ հրաձիգը։

 

- Կարպինը, որը նախօրեին երկու գոլ էր խփել։ Այն ժամանակ Վալերան շատ թիրախներ խփեց, իսկ ես ընդամենը մեկ անգամ դիպուկ կրակեցի։

 

- Հայերը, երևի, մեր թիմին դիմավորել են կովկասցիներին վայել հյուրասիրությա՞մբ։

 

- Այո, դա այդպես էլ եղել է։ Խաղից հետո կովկասյան խոհանոցի շատ ճաշատեսակներ ենք փորձել. օրինակ, խորոված։ Մեզ նվիրել էին հայկական բարձրորակ կոնյակ։ Մենք հետո կոնյակը տուն ենք տարել։

 

- Հայաստանի հետ հանդիպումը, առաջին պաշտոնական խաղն էր, որ մեր հավաքականը անցկացրեց Օլեգ Ռոմանցևի գլխավորությամբ, որը Եվրո-2000թ. ընտրական փուլի շրջանակներում, փոխարինել էր Անատոլի Բիշովեցին։ Ունեի՞ք արդյոք Երևանում յուրահատուկ զգացողություններ այդ կապակցությամբ։

- Այո, իհարկե, մենք էմոցիոնալ վերելք էինք ապրում։ Մենք խնդիրներ չունեինք տրամադրվածության հետ։

 

- Ինչպիսի՞ն եք տեսնում գալիք մրցավեճը Հայաստանի հավաքականի հետ։

- Այժմ իրավիճակը փոխվել է, այժմ չկան թույլ մրցակիցներ։ Այն ժամանակ, նախկին ԽՍՀՄ պետությունների հավաքականների մակարդակը այդքան էլ բարձր չէր։ 1999թ. մարտին մենք բավական հեշտությամբ հաղթեցինք Հայաստանին։ Ժամանակի ընթացքում նախկին խորհրդային միության հավաքականները ահագին ուժեղացել են։ Ցայտուն օրինակներից մեկը հայերի խաղն էր Սլովակիայի հավաքականի դեմ անցյալ տարվա աշնանը։ Հայաստանի հավաքականում կան շատ լավ խաղացողներ։ Այնպես, որ Ռուսաստանի հավաքականին դժվար հանդիպում է սպասում Երևանում։

 

- Ի՞նչ պետք է անել, որ հաղթել Հայաստանի հավաքականին։

- Հանդիպումը անցկացվելու է Երևանում, կարծում եմ` երկրպագուները առաջ կմղեն իրնց հավաքականին, իսկ ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին կսկսեն հարձակվել։ Դրանից պետք է օգտվել։ Հուսով եմ` մենք կճնշենք հակառակորդին հակագրոհներով և կհասնենք հաղթանակի։ Ինչպիսի՞ն կլինի հաշիվը։ Կարծում եմ, 1։0 կամ 2։0 հօգուտ մեզ։

Просмотров: 466 | Добавил: Hayk | Теги: Խլեստով., հավաքականը, Ռուսաստանի, ճնշի, պետք, հակագրոհներով, հայերին | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz