Форма входа
Пятница 
03.05.2024 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 3.138.200.66 

  

Главная » 2011 » Январь » 26 » Ֆուրսենկո. Կրասնոդարի առաջարկը շատ տպավորիչ էր
15:48
Ֆուրսենկո. Կրասնոդարի առաջարկը շատ տպավորիչ էր


Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն պատմել է, թե ինչու է որոշվել «Կրասնոդարին»  2011/12   մրցաշրջանում ընդգրկել Պրեմիեր լիգայի մասնակիցների ցանկում:


«Որոշումն ընդունվեց ձայների  մեծամասնությամբ, բյուրոյի կազմի տասը մասնակիցներից ութը կողմ են քվեարկել: Այդ որոշումն ընդունելով' մենք առաջնորդվել ենք նրանով, որ «Կրասնոդարից» դիմում էր ներկայացվել, իսկ մյուսները դա չարեցին,թեև մինչև վերջ սպասել ենք»:



-Չե՞ք կարծում, որ հենց «Նիժնի Նովգորոդն» ու «ԿԱՄԱԶ»-ը սպասում էին հրավեր նամակի ՌՖՄ-ի և ՌԴՊԼ-ի կողմից:

-Նման հարցադրումներ կանոնակարգում նշված չեն: Բոլորին հայտնի էր, որ հունվարի 25-ին կայանալու է ՌԴՊԼ-ի ընդհանուր հավաքը: Նախաձեռնություն պետք է ակումբները ցուցաբերեին: «Կրասնոդարի» առաջարկը շատ  տպավորիչ էր, այդ թվում և ակումբի վճարունայության տեսանկյունից: Տպավորիչ էին նաև ենթակառուցվածքները, օրինակ, Սերգեյ Գալիցկին հրաշալի դպրոց է կառուցել և կկառուցի մարզադաշտ: Ընդհանրապես ապագան մասնավոր ակումբներինն է, ինչիպիսին է նաև «Կրասնոդարը»:



-Դուք նամակ եք ստացել նաև Հյուսիսային Օսիայի նախագահից' խնդրանքով,
 որպեսզի քննարկեք «Ալանիայի»' Պրեմիեր լիգայում ելույթ ունենալու հարցը:

-Այդ նամակի քննարկումը, ցավոք, կանոնակարգի շրջանակներում չէր, քանի որ մարզական սկզբունքով «Ալանիան» դուրս է եկել Պրեմիեր լիգայից:  Որպեսզի «Ալանիան» մնար, պետք է կանոնակարգը փոխվեր: Իսկ դա կարող է անել միայն ՌՖՄ-ի գործկոմը: Ակումբների' դիվիզիոնից  դիվիզիոն տեղափոխության հարցը կանոնակարգվում է նախորդ տարվա կանոնակարգով»,-Ֆուրսենկոյի խոսքերն է մեջբերում «Սպորտ Էքսպրեսը»:

Просмотров: 457 | Добавил: Hayk | Теги: շատ, տպավորիչ էր, առաջարկը, Կրասնոդարի, Ֆուրսենկո | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz