«Արսենալի» և Հոլանդիայի հավաքականի
հարձակվող Ռոբին վան Պերսին դարձել է ազգային թիմում առաջին խաղացողը, ում
հաջողվել է դառնալ պոկերի հեղինակ Եվրոպայի առաջնության որակավորման
փուլում, հաղորդում է sports.ru-ն՝ հղում անելով Infostrada-ին։
Հիշեցնենք, որ երեկ կայացած Սան Մարինոյի հետ հանդիպմանը (11։0) հարձակվողը 4 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Սակայն վան Պերսիին չի հաջողվել գերազանցել Մարկո վան Բաստենի ռեկորդը, ով 1990թ. 5 անգամ խոցել է Մալթայի դարպասը։