Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսին երեքշաբթի օրը նշանակվել է «կանոնիրների» նոր ավագ՝ «Բարսելոնա» տեղափոխված Սեսկ Ֆաբրեգասի փոխարեն: Փոխավագ է դարձել Թոմաս Վերմալեն։
«Այս մրցաշրջանում Ռոբինը կկրի ավագի թևկապը։ Նա թիմի առաջատարն է, ով խաղադաշտում կարողանում է ցուցադրել հաղթելու իր ցանկությունը։ Նրան կօգնի Թոմաս Վերմալեն։ Վստահ եմ, որ իմ ընդունած որոշման հետ համաձայն կլինի ողջ կոլեկտիվը»,- գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ վան Պերսին «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2004թ-ից, որտեղ տեղափոխվել է «Ֆեյենորդից»։