"Մանչեսթեր Յունայթեդի” դարպասապահը մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է հեռանալ մեծ ֆուտբոլից:
40-ամյա հոլանդացին պաշտոնապես հայտարարել է կարիերայի ավարտի մասին: "Չեմ կարող ստույգ ասել, թե երբ եմ կայացրել այս որոշումս”, - ասել է Էդվինը, - հեռանալու մասին մտքերը հանգիստ չեն տալիս ինձ կնոջս հետ կատարվածից հետո:
Հիշեցնենք, որ դարպասապահի կինը` Անեմարին, 2009թ. ծանր հիվանդություն էր տարել` ուղեղի արյունազեղում:
"Հարցը ամենևին էլ տարիքս չէ. ես 40 տարեկան եմ, բայց հիանալի եմ զգում ինձ: Պարզապես ժամանակն է ամբողջությամբ նվիրվել ընտանիքիս”, - ասել է Վան դեր Սարը:
"Մանչեսթեր Յունայթեդի” դարպասապահների մարզիչ Էրիկ Սթիլը կարծում է, որ հոլանդացին Պետեր Շմայխելի կողքին իր արժանի տեղն է զբաղեցրել ակումբի փառքի պանթեոնում: "Նա արտակարգ մարդ է, - կարծում է Սթիլը, - իմ բախտը բերել է. ես աշխատել եմ Պետեր Շմայխելի և Էդվին Վան դեր Սարի հետ: