
"Բարսելոնայի” դարպասապահ Վիկտոր Վալդեսը ողջունել է Խոսեպ Գվարդիոլայի և կատալոնական ակումբի միջև պայմանարգրի երկարաձգման փաստը և իր կարծիքը հայտնել Սեսկ Ֆաբրեգասի, ինչպես նաև Պինտոյի մասին:
"Մենք սկսում ենք մրցաշրջանի ամենակարևոր հատվածը: Առաջիկայում մենք կխաղարկենք երեք տիտղոսներ, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում: "Սպորտինգը” միշտ էլ բարդ հակառակորդ է եղել մեզ համար, և այժմ լավ հանդիպումներ է անցկացնում, հատկապես սեփական հարկի տակ: Մենք կփորձենք հաղթել, որպեսզի ապագայում ամեն ինչ միայն մեզնից կախված լինի:
Ես չեմ կարող պատկերացնել "Բարսան” առանց Գվարդիոլայի: Կարծում եմ` ինձ հետ կհամաձայեն նաև ակումբի իմ խաղընկերները: Մենք բոլորս էլ ողջունում ենք պայմանագրի երկարաձգումը: "Բարսան” պետք միշտ լավ մարզիչ ունենա, և Գվարդիոլան այդպիսին է:
Ինչ վերաբերում է Պինտոյին, ապա նրա հետ մենք հաղթել ենք 2009թ.-ին, և հիմա հաջող անցկացրած մրցաշրջանից հետո հենց նա պետք է պաշտպանի թիմի դարպասը եզրափակչում: Ֆուտբոլում պետք է արդար լինել:
Ինչ վերաբերում է Սեսկին, ապա որքան ես գիտեմ, նա միայն մեկ բան է ուզում` մի գեղեցիկ օր վերադառնալ "Բարսելոնա”: Նա հիանալի համապատասանում է մեր թիմի խաղաոճին, և մենք ուզում ենք, որպեսզի նա վերադառնա "Բարսա”, բացի դրանից, նա արտակարգ տղա է: Ես չեմ կարող պատկերացնել նրան "Ռեալի” մարզաշապիկով:
|