"Տոտենհեմը" չի դադարում փորձեր անել "Նյուքասլի" հարձակվող Էնդի Քերոլին ձեռք բերելու ուղղությամբ: Ըստ նոր առաջարկի, 22-ամյա հարձակվողի համար "Տոտենհեմը" 25 մլն ֆունտ է պատրաստ տալ: Նման առաջարկ ուղղակիորեն արել է "Տոտենհեմի" նախագահ Դանիել Լևին "Նյուքասլի" ղեկավար Մայք Էշլիին:
25 միլիոն տրանսֆերային այս գումարը ռեկորդային կլինի "Տոտենհեմի" համար: Նախորդ ամենաբարձր տրանսֆերը եղել է 2007թ-ին' 16.5 մլն Դարեն Բենտի համար: