Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Չելսի»: Գործարծքը լոնդոնցիներին արժեցել է 50 մլն ֆունտ' մոտ 57.5 մլն եվրո: Սա ռեկորդ է բրիտանական ֆուտբոլի համար:
Տորեսը ձեռք էր բերվել Մադրիդի «Ատլետիկոյից» 30 մլն եվրոյով: Նա «Լիվերպուլում» անցկացրեց 3.5 մրցաշրջան: Երկուշաբթի լույս երեքշաբթիի գիշերը նա Անգլիայի գործող չեմպիոնի հետ պայմանագիր է կնքել մինչև 2016թ-ը: «Ես գիտեմ, որ «Չելսիում» շատ առաջնակարգ խաղացողներ կան, և ես կաշխատեմ չխնայելով ինձ, որպեսզի թիմում իմ տեղը նվաճեմ: Ցանկանում եմ նոր գործընկերներիս օգնել այս և հետագա մի քանի մրցաշրջաններում»,-ասել է Տորեսը:
«Լիվերպուլի» կազմում 26-ամյա հարձակվողը, ով հայտնի էր նաև Էլ-Նինյո մականունով, Պրեմիեր լիգայի 102 հանդիպումներում 65 անգամ աչքի է ընկել: Լիովին հնարավոր է, որ նա արդեն այս կիրակի խաղա իր նախկին ակումբի դեմ, երբ «Լիվերպուլը» երկրի առաջության շրջանակներում ժամանի «Սթեմֆորդ Բրիջ»: Առաջին շրջանի խաղում Տորեսը երկու անգամ գրավել է «Չելսիի» դարպասը «Էնֆիլդում» '2:0:
«Չելսիի» երկրորդ նորեկը դարձել է 23-ամյա Դավիդ Լուիսը: «Բենֆիկան» Բրազիլիայի հավաքականի կենտրոնական պաշտպանի համար կստանա մինչև 25 մլն եվրո: Այդ գումարի մեջ է մտնում Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերը, ով Լոնդոն է տեղափոխվել Լիսաբոնից: