«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը նշեց, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշին հաջողվեց միաձուլել ակումբի ֆուտբոլիստներին և երկրպագուներին։ Դրա հետ մեկտեղ նշել է, որ «կարմիրների» բախտը բերել է 18-րդ տուրի «Ֆուլհեմի» հետ հետաձգված հանդիպման ժամանակ (1:0):
«Մարզիչը կարողացավ ակումբը դարձնել մեկ ամբողջություն. դա և երկրպագուներն են, և ֆուտբոլիստներ - Ջերարդի խոսքերն է մեջ բերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։ - Մարզումների ժամանակ իմ խաղընկերների դեմքերին կրկին ժպիտ է հայտնվել։ Դալգլիշը բոլորին հնարավորություն է տալիս ցույց տալ իրենց։
Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթել «Ֆուլհեմին»։ Սակայն, մենք լավ խաղ չցուցադրեցինք։ Բայց բնավորության հաշվին հաջողվեց դրական արդյունքի հասնել։ Քենին մեզ ազատություն է տալիս դաշտում։
Լոնդոնցիների հետ հանդիպման ժամանակ մեր բախտը բերեց։ Եվ «Լիվերպուլն» օգտվեց այդ հնարավորությունից։ Եթե մենք այսպես խաղայինք մրցաշրջանի ամբողջ ընթացքում, ապա ավելի բարձր տեղեր կզբաղեցնեինք»։