Форма входа
Вторник 
14.05.2024 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 18.118.193.7 

  

Главная » 2011 » Октябрь » 16 » Սիթին պաշտոնական հայտարարություն է արել Տևեսի գործի վերաբերյալ
10:55
Սիթին պաշտոնական հայտարարություն է արել Տևեսի գործի վերաբերյալ
Սիթին պաշտոնական հայտարարություն է արել Տևեսի գործի վերաբերյալ
























«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հայտարարել է, որ հարձակվող Կարլոս Տևեսին սպասվում են լուրջ խնդիրներ, քանի որ արգենտինացին խախտել է պայմանագրային իր պարտականությունները՝ Չեմպիոնների լիգայի` «Բավարիայի» հետ հանդիպմանը (0:2) դուրս չգալով փոխարինման։




«Ակումբը պատրաստ է հայտարարել Տևեսի գործի ուսումնասիրման առաջին արդյունքները, - «Սիթիի» ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։ - Մենք եկել ենք այն եզրակացության, որ Տևեսը պետք է պատասխան տա պայմանագրային պարտականությունները խախտելու համար։ Մենք արդեն տեղեկացրել ենք ֆուտբոլիստին, որ նա պետք է մասնակցի գործընթացին։ Լսումները կանցկացվեն ամենամոտ ժամանակում»։


Հիշեցնենք, որ այդ արարքից հետո և մինչ օրս Տևեսը չի մասնակցում «Սիթիի» պաշտոնական հանդիպումներին։ Նրա 32 համարը փոխանցվել է «Սիթիի» պահեստային դարպասապահ Կստել Պանտիլիմոնին։ Ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պաշտոնապես հայտարարել է, որ այլևս հույս չի դնում Տևես ազգանունով ֆուտբոլիստի վրա։

Просмотров: 461 | Добавил: Hayk | Теги: հայտարարություն, պաշտոնական, արել, Սիթին, վերաբերյալ, գործի, Տևեսի | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz