Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Февраль » 11 » Շկրտելը համալրեց Լիվերպուլի հիվանդանոցը
17:51
Շկրտելը համալրեց Լիվերպուլի հիվանդանոցը
Շկրտելը համալրեց Լիվերպուլի հիվանդանոցը






















"Լիվերպուլի" պաշտպան Մարտին  Շկրտելը իր հավաքականից վերադարձել է վնասվածքով: Հիվանդանոցում նա միացել է թիմի ավագ Սթիվեն Ջերարդին, Ջոնջո Շելվիին և Էնդի Քերոլին:


26-ամյա ՇկրտելըՍլովակիայի հավաքական էր մեկնել ազդրի վնասվածքով, ինչի պատճառով էլ չի կարողացել մասնակցել Լյուքսեմբերուգի հետ ընկերական խաղին: Պաշտպանի ապաքինման ժամկետը դեռ հայտնի չէ:


Շարունակում են առողջանալ նաև Ջերարդն ու Քերոլը: Սթիվենը որոշակի հնարավորություններ ունի  մասնակցել "Ուիգանի" դեմ շաբաթօրյա խաղին:  Իսկ ահա Էնդիի վերականգնման ժամկետը նշելն ավելի դժվար է:


"Հուսով ենք, որ Ջերարդը պատրաստ կլինի շաբաթ օրը: Քերոլն արագ ապաքինվեց: Մենք ոչ մի անգամ չենք նշել նրա վերադարձի ժամկետը և չենք նշի, կարելի է միայն ասել, որ դա մի քանի շաբաթ կտևի: Առայժմ մենք և Էնդին հանգստություն ենք պահպանում, ամեն ինչ լավ կլինի: Մենք չենք շտապում նրան խաղադաշտ վերադարձնելու հարցում",-ասել է  թիմի գլխավոր մարզիչ  Քենի Դալգլիշը:


Հիշեցնենք, որ Սլովակիայի հավաքականը Հայաստանի ընտրանու մրցակիցն է Եվրո-2012-ի ընտրական փուլում:

Просмотров: 478 | Добавил: Hayk | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz