Форма входа
Вторник 
14.05.2024 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 18.224.215.101 

  

Главная » 2011 » Октябрь » 16 » Շեյ Գիվեն. Անդորրան կարող է հաղթել Ռուսաստանին
10:31
Շեյ Գիվեն. Անդորրան կարող է հաղթել Ռուսաստանին
Շեյ Գիվեն. Անդորրան կարող է հաղթել Ռուսաստանին























Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2012-ի ընտրական փուլի վերջին խաղի նախօրեին, Իռլանդիայի հավաքականի դարպասապահ Շեյ Գիվենը նշել է, որ իռլանդացիները խաղալու են միայն հաղթանակի համար` չնայած այն հանգամանքին, որ


 փլեյ-օֆֆ դուրս գալու համար Ջովանի Տրապատոնիի սաներին կբավարարի նույնիսկ ոչ-ոքին:

Անգլիական "Աստոն Վիլլայի" դարպասապահը չի բացառել նաեւ, որ Անդորրայի հավաքականի կարող է Մոսկվայում հաղթել Ռուսաստանի ընտրանուն:

- Անցկացրած վերջին երկու խաղերում Հայաստանի հավաքականը խփել է 8 գնդակ: Հիմա հայերը վերելքի վրա են եւ երեքշաբթի մեզ դժվարին փորձություն է սպասվում: Մեզ բավարարում է նույնիսկ ոչ-ոքին, բայց մենք խաղալու ենք հաղթանակի հասնելու համար, քանի որ վերջին րոպեներին կարող է ամեն ինչ էլ պատահել: Հուսով եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել:

- Անդորրան կարող է հաղթել Ռուսաստանին, քանի որ ֆուտբոլն անկանխատեսելի է: Չնայած` բոլորի համար պարզ էր, որ դեռեւս ընտրական փուլի մեկնարկից առաջ Ռուսաստանը մեր խմբի ֆավորիտն էր, - Շեյ Գիվենի խոսքերն է մեջբերել Associated Press գործակալությունը:
Просмотров: 443 | Добавил: Hayk | Теги: հաղթել, Ռուսաստանին, Գիվեն., Անդորրան, Կարող, Շեյ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz