Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.106
Главная » 2011»Март»27 » Շևչենկո. Իտալիայի հավաքականը՝ միշտ էլ լուրջ մրցակից է
18:42
Շևչենկո. Իտալիայի հավաքականը՝ միշտ էլ լուրջ մրցակից է
Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Շևչենկոն խոսել է Իտալիայի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպումից, որն ուկրաինացիները կանցկացնեն երեքշաբթի Կիևի Վալերի Լոբանովսկու անվան «Դինամո» մարզադաշտում։
«Իտալիայի հավաքականում շատ են փոփոխությունները. այնտեղ խաղում են շատ երիտասարդ ֆուտբոլիստներ։ Սակայն, Իտալիայի հավաքականը միշտ էլ լուրջ մրցակից է։ Նույնիսկ ներկայիս կազմով Իտալիայի հավաքականը լավ է հանդես գալիս որակավորման փուլում։ Անկասկած, մեզ շատ հետաքրքիր մրցավեճ է սպասվում», - Շեևչենկոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։