«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի նորեկ Սերխիո Ագուերոն նախատեսում է հետագայում ևս հաջող ելույթ ունենալ «քաղաքաբնակների» կազմում, դրա մասին ֆուտբոլիստը գրել է իր Twitter-ում։
«Ես գոհ եմ իմ մեկնարկից «Սիթիում»։ Հուսով եմ, որ ես մեծ ճանապարհ կանցնեմ ակումբի հետ միասին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղընկերներիս և երկրպագուներին աջակցության համար», - հայտարարել է Ագուերոն։
Հիշեցնենք, որ Ագուերոն պրեմիեր լիգայում «Սուոնսիի» հետ իր մեկնարկային հանդիպմանը (4։0) դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։