35-ամյա պաշտպան Միչել Սալգադոն երկարաձգել է պայմանագիրը "Բլեքբերնի" հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2012թ-ը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Սալգադոն "Բլեքբերնում" ելույթ է ունենում 2009թ-ից: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը անց է կացրել 23 խաղ' միշտ դուրս գալով հիմնական կազմում:
"Միչելի հետ պայմանագրի երկարաձգումը հրաշալի նորություն է "Բլեքբերնի" համար: Սալգադոյի փորձն անգնահատելի է, իսկ նրա էնտուզիազմը' վարակիչ: Միչելը ոգով հաղթող է, այդպիսի ֆուտբոլիստներն այդքան էլ շատ չեն ",-հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Քինը: