Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Январь » 27 » Ռանդերսը պարտվեց ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Մերոնք արտասահմանում
17:41
Ռանդերսը պարտվեց ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Մերոնք արտասահմանում
Ռանդերսը պարտվեց






















Դանիական «Ռանդերսն» այսօր ստուգողական հանդիպում է անցկացրել «Օլբորգի» հետ և զիջել է 2։3 հաշվով։

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խաղին չի մասնակցել, թեև գլխավոր մարզիչը ելույթ ունենալու հնարավորություն է տվել գլխավոր թիմում ընդգրկված գրեթե բոլոր ֆուտբոլիստներին։

Հայտնի է, որ Արզումանյանն ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով վաղուց չի հայտնվում թիմի կազմում։ Հունվարին ֆուտբոլիստը մոտ էր լեհական «Սլյոնսկ» տեղափոխվելուն, սակայն գործարքը վերջին պահին ձախողեց և Ռոբերտը շարունակում է մարզվել դանիական ակումբում։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը «Ռանդերսից» տեղափոխվեց «Կրասնոդար»։

Ավելացնենք, որ Դանիայի ընթացիկ առաջնությունում «Ռանդերսը» 12 թիմերի պայքարում ընթանում է ընդամենը 10-րդ հորիզոնականում։
Просмотров: 498 | Добавил: esmail@im@ci | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz