Форма входа
Воскресенье 
06.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Март » 27 » Ռունին իր 70-րդ հանդիպումը կանցկացնի Անգլիայի հավաքականում
14:55
Ռունին իր 70-րդ հանդիպումը կանցկացնի Անգլիայի հավաքականում
Ռունին իր 70-րդ հանդիպումը կանցկացնի Անգլիայի հավաքականում























Այսօր Ուելսի հետ կայանալիք հանդիպմանը "Մանչեսթեր Յունայթեդի” հարձակող Ուեյն Ռունին իր 70-րդ խաղը կանցկացնի Անգլիայի հավաքականի կազմում, ինչը հիանալի նվաճում է 25-ամյա ֆուտբոլիստի համար, հաղորդում է terrikon.com-ը:


Արդեն անցկացրած 69 հանդիպումներում Ռունին 26 գոլ է խփել, սակայն վերջին 14 խաղերում միայն մեկ անգամ է աչքի ընկել: Եվ կասկած չկա, որ հիմա, երբ "կարմիրների” հարձակվողն անցյալում է թողել տապալված աշխարհի առաջնությունը, վնասվածքները, սկանդալները, պայմանագրային հարցերն իր ակումբի հետ, կկենտրոնանա  խաղի վրա և իր խոսքը կասի հավաքականում:

 

Հունվարից սկսած`Մանչեսթեր Յունայթեդի” կազմում Ռունին 7 գոլ է խփել 15 հանդիպումներում, ու թեև դեռ չկա այն կայունությունը, որ նա ցուցադրում էր նախորդ մրցաշրջանում, Ռունին արդեն իսկ սկսել է բարելավել իր խաղը, ինչի մասին վկայում է նրա ֆանտաստիկ գոլը Մանչեսթերի դերբիում:

 

Եթե անդրադառնանք Անգլիայի հավաքականին, ապա մինչ այդ 14 հանդիպումները Ռունին 11 գոլ էր խփել նախորդ 10 հանդիպումներում:

 

Կապելոն ևս մեծ հույսեր է կապում Ռունիի հետ. "Ուեյնը վերադարձել է և լավ է խաղում: Նա "Մանչեսթեր Յունայթեդում” հիանալի էր գործում այն խաղերում, որոնք դիտել եմ: Ռունին  մեզ համար շատ հարմար պահի է վերադարձել”:

 

Խնդիրը նրանում է, որ Անգլիայի հավաքականի երկրպագուները բազմիցս լսել են այս խոսքերը և մեծ հույս ունեն, որ այս անգամ Կապելոն չի սխալվում: 

Просмотров: 509 | Добавил: Hayk | Теги: հանդիպումը, 70-րդ, հավաքականում, Ռունին, կանցկացնի, իր, Անգլիայի | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz