Форма входа
Вторник 
14.05.2024 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 18.119.192.234 

  

Главная » 2011 » Октябрь » 16 » Ռունի. Էնֆիլդում դժվար կլինի հաղթել Լիվերպուլին
10:57
Ռունի. Էնֆիլդում դժվար կլինի հաղթել Լիվերպուլին
Ռունի. Էնֆիլդում դժվար կլինի հաղթել Լիվերպուլին
























«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Անգլիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումից առաջ ընդգծել է, որ մրցակիցը բավականին ուժեղ է, հաղորդում է soccer.ru-ն։


«Էվերթոնում» հանդես գալու ժամանակ մենք հազվադեպ էինք հաղթում «Էնֆիլդում»։ Ամեն պարտությունից հետո ես շատ ճնշված էի։ Չէ՞ որ ստիպված էի գնալ դպրոց ու շփվել համադասարանցիներիս հետ, ովքեր «Լիվերպուլի» երկրպագու էին։


Այդ պատճառով մինչև հիմա էլ «Էնֆիլդում» կայանալիք հանդիպումներն ինձ համար առանձնահատուկ դժվար են։ Շաբաթ օրվա հանդիպումը բացառություն չի լինի։


Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» լավ է հանդես գալիս։ Այն բանից հետո, երբ նրանք անցած մրցաշրջանում չհայտնվեցին Չեմպիոնների լիգայում, ամեն ինչ կանեն, որպեսզի այս անգամ շտկեն իրավիճակը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։

Просмотров: 459 | Добавил: Hayk | Теги: կլինի, դժվար, հաղթել, Էնֆիլդում, Ռունի., Լիվերպուլին | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz