Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ չի հերքում այն փաստը, որ մի օր կվերադառնա Անգլիա։
«Ես լավ հիշողություններ ունեմ «Մանչեսթեր Յունայթեդից», երբ նայում եմ նրանց խաղերը, ապա շատ եմ կարոտում։ Կարոտում եմ անգլիական պրեմիեր լիգան։ Երբ ես հնարավորություն եմ ունենում, ապա միշտ էլ շփվում եմ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ։ Եվ չնայած նրան, որ ես երջանիկ եմ Մադրիդում, ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում քեզ ապագայում», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Metro-ն։
«Ես չեմ հերքում այն փաստը, որ կարող է վերադառնամ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նույնիսկ հույս ունեմ, որ այդպես կլինի։ Իսկ ինչու՞ ոչ։ Հուսով եմ, որ մի օր դա կիրականանա», - պորտուգալացու խոսքերն է մեջբերում SkySports-ը։