Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի
հավաքականի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի երեխայի խորհրդավոր մայրը
մահացել է: Այս մասին հաղորդում է անգլիական «The Sun» պարբերականը' հղում
անելով ֆուտբոլիստի քրոջը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսին
Ռոնալդուն հայր դարձավ: Ֆուտբոլիստը հայտարարել էր, որ որդու մայրը
ցանկացել է անհայտ մնալ, իսկ երեխան նրա խնամքին կհանձնվի: Ավելի ուշ
բրիտանական «British Sunday» պարբերականը հայտնել էր, որ Ռոնալդու կրտսերի
մայրը 20-ամյա ուսանողուհի է, ով ֆուտբոլիստի հետ ընդամենը մեկ գիշեր է
անցկացրել: «Այլևս չկա Քրիշտիանուին զանգահարող կինը: Չկա մայրը, չկան
հեռախոսազանգերը: Երեխայի մայրը մահացած է»,-ասել է Ռոնալդուի քույրը'
չպարզաբանելով սակայն, թե երբ և ինչից է մահացել երեխայի մայրը: