Ռոնալդո. Մեսսին լավագույնն է
Երեկ կայացած Կիպրոս 0 - 4 Պորտուգալիա խաղից հետո Ռեալ Մադրիդի առաջատար և պորտուգալացիների ավագ Քրիստիանո Ռոնալդոն անդրադարձել է Բարսային և Մեսսիին:
"Նա ունի իր անհատականությունը, ես` իմ: Նա ունի իր խաղաոճը, ես` իմ: Ես խաղում եմ մեծագույն ակումբում, ինչպես նա: Մենք ունենք տարբեր ֆիզիկական տվյալներ", - ասաց Ռոնալդոն Մեսսիի մասին և ավելացրեց. "Այս պահին, նա լավագույնն է":
Ռոնալդոն շարունակեց զարմացնել բոլորին, երբ շնորհավորեց Մեսսիին Եվրոպայի լավագույն խաղացողի կոչման համար և խոստովանեց, որ Բարսան "աշխարհի լավագույն ակումբն է": Նա ազնիվ գտնվեց և ասաց, որ այդ փաստից "որոշակի նախանձ կա":
Միաժամանակ Քրիստիանոն անարդար է համարում նախորդ տարվա ՉԼ - ի Էլ Կլասիկոները: Մասնավորապես Ռոնալդոն ասաց. "Այն, ինչ եղավ անցած մրցաշրջանում, մենք գիտենք, թե ինչու եղավ: Մենք անարդարացիորեն դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից":