Форма входа
Воскресенье 
06.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Август » 19 » Ռոնալդինյոն վերադարձել է Բրազիլիայի հավաքական
17:57
Ռոնալդինյոն վերադարձել է Բրազիլիայի հավաքական
Ռոնալդինյոն վերադարձել է Բրազիլիայի հավաքական























Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն վերադարձել է իր երկրի հավաքական։ 


Ազգային թիմի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը հրավիրել է նրան Գանայի հետ ընկերական հանդիպմանը պատրաստվելու համար։ Այդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Լոնդոնում, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Վերջին անգամ Ռոնալդինյոն հանդես է եկել Բրազիլիայի հավաքականի կազմում 2010թ. նոյեմբերին։


Մենեզեսի խոսքերով, վերջին ժամանակներում Ռոնալդինյոն իր ակումբում՝ «Ֆլամենգոյում», լավ է խաղում և կարող է օգտակար լինել հավաքականի համար։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն արդեն խփել է 15 գոլ։


31-ամյա Ռոնալդինյոն հավաքականում իր տեղը կորցրել էր 2 տարի առաջ՝ կապված «Միլանի» կազմում անհաջող ելույթների հետ։ Նա չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում 2010թ. ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությանը, ինչպես նաև բաց է թողել Ամերիկայի 2011թ. գավաթի խաղարկությունը, որը կայացել է հուլիսին Արգենտինայում։


Գանայի հետ հանդիպումից հետո Բրազիլիայի հավաքականը մինչև տարվա վերջ կանցկացնի ևս 4 ընկերական հանդիպումներ։ Բրազիլացիները կխաղան Արգենտինայի, Կոստա-Ռիկայի, Մեքսիկայի և Գաբոնի հավաքականների հետ։


Բրազիլիայի հավաքականի կազմը Գանայի հետ հանդիպմանը.

 

Դարպասապահներ՝ Ժուլիո Սեզար («Ինտեր», Իտալիա), Ֆաբիո («Կրուզեյրո»), Ջեֆերսոն («Բոտաֆոգո»)


Պաշտպաններ՝ Լուսիո («Ինտեր», Իտալիա), Տիագո Սիլվա («Միլան», Իտալիա), Դավիթ Լուիզ («Չելսի», Անգլիա), Դեդե («Վասկու-դա-Գամա»), Դանիել Ալվես, Ադրիանո Կորեյա (երկուսն էլ՝ «Բարսելոնա», Իսպանիա), Դանիլո («Սանթոս»), Մարսելո («Ռեալ» Մադրիդ, Իսպանիա)


Կիսապաշտպաններ՝ Լուկաս Լեյվա («Լիվերպուլ», Անգլիա), Ռալֆ («Կորնիտիանս»), Լուիս Գուստավո («Բավարիա», Գերմանիա), Էլիաս («Ատլետիկո» Մադրիդ, Իսպանիա), Պաուլո Գանսո («Սանթոս»), Լուկաս («Սան-Պաուլու»), Ֆերնանդինյո («Շախտյոր», Ուկրաինա)


Հարձակվողներ՝ Ալեշանդրե Պատո, Ռոբինյո (երկուսն էլ՝ «Միլան», Իտալիա), Նեյմար («Սանթոս»), Հալկ («Պորտու», Պորտուգալիա), Ռոնալդինյո («Ֆլամենգո»), Լեանդրո Դամիա («Ինտերնասյոնալ»)։

Просмотров: 508 | Добавил: Hayk | Теги: հավաքական, Ռոնալդինյոն, Բրազիլիայի, վերադարձել | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz