Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն «Ֆլամենգոյի» կազմում իր առաջին հանդիպումն է  անցկացրել: Սեփական հարկի տակ երկրի առաջնության շրջանակում  «Ֆլամենգոն» ընդունել է «Նովա Իգուասուին»: 30-ամյա Ռոնալդինյոն խաղադաշտ է դուրս եկել ավագի թևկապով, խաղացել է ամբողջ հանդիպման ընթացքում և աչքի է ընկել տուգանայինց խփած վտանգավոր հարվածով: Խաղի միակ գոլը խփել է տանտերերի հարձակվող Վանդերլեյը հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ:
«Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է:  Ես խաղադաշտ դուրս չէի եկել երկար ժամանակ: Ինձ անհրաժեշտ է զգալ խաղային ռիթմը և ընտելանալ նոր գործընկերներիս: Ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել նրանց, նրանք ինձ գրկախառնություններով ընդունեցին: Կնշեի նաև երկրպագուների ապշեցուցիչ աջակցությունը»,-ասել է Ռոնալդինյոն:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը հայրենիք վերադարձավ իտալական «Միլանից» հունվարին: Ռոնալդինյոյի դեբյուտը տեսնելու համար  մարզադաշտում հավաքվել է «Ֆլամենգոյի» ավելի քան 40 հազար երկրպագու: