Форма входа
Воскресенье 
06.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Март » 27 » Ռոբի Քինը մտադիր չէ ավարտել միջազգային կարիերան
18:45
Ռոբի Քինը մտադիր չէ ավարտել միջազգային կարիերան
Ռոբի Քինը մտադիր չէ ավարտել միջազգային կարիերան






















Իռլանդիայի հավաքականի ավագ Ռոբի Քինը հայտարարել է, որ  առայժմ չի պատրաստվում ավարտել միջազգային կարիերան:


Այսօր Մակեդոնայի  ընտրանու  դեմ խաղում  30-ամյա հարձակվողը 105-րդ անգամ դուրս կգա ազգային հավաքականի մարզաշապիկով և 40-րդ անգամ ավագի թևկապը կհագնի' կրկնելով Էնդի Թաունսենդի ռեկորդը:


Ռոբի Քինը սակայն անկեղծորեն խոստովանել է, որ վնասվածքի պատճառով բաց թողնելով վերջին վեց շաբաթները և «Վեսթ Հեմի» կազմում 20 րոպե անցկացնելով, վստահ չէ, թե որքան երկար կկարողանա խաղադաշտում մնալ: Նա նաև մեկնաբանել է նախկինում իր ասածները:


Նա ասել էր, որ ուրախությամբ մի կողմ կքաշվի, եթե իր տեղն ավելի երիտասարդ և առողջ հարձակվող հայտնվի: Շատերը դա համարել էին միջազգային կարիերան ավարտելու մասին ակնարկ:



 «Եկեք միանգամից ամեն ինչ պարզաբանենք, ես մտադիր չեմ ավարտել ելույթներս ազգային հավաքականում: Ես ցանկանում եմ խաղալ այնքան ժամանակ, որքան կարող եմ: Կարծում եմ' այսքան տարիների ընթացքում դուք տեսաք, թե որքան նվիրված եմ ես  հավաքականին»:




Ռոբի Քինը հիշել է նաև այն օրերը, երբ ինքը նոր էր սկսել ելույթ ունենալ Իռլանդիայի հավաքականի կազմում, ինչպես էին ավելի փորձառու խաղացողներն օգնում իրեն: Այդ առումով նա կարծում է, որ Իռլանդիայի հավաքականը հիմա ավելի հասուն և փորձառու է:


 «Երբ ես հավաքականում  հայտնվեցի, այնպիսի մարդիկ, ինչպիսիք Նայալ Քուինն ու Թոնի Կասկաինին են, ինձ ֆանտաստիկ աջակցություն  ցուցաբերեցի:  Երբ երիտասարդ ես, անհասկանալի կերպով  նյարդայնանում ես: Քեզնից էներգիա  է հորդում, ցանկանում ես ամեն տեղ լինել, և երբ կողքիդ  Քուինի նման մեկն է հայտնվում, դա շատ է օգնում»:


 «Այսօր մենք երեք նորեկ ունենք' Վեսթվուդը, Ֆոուլին և Օ'Դին: Բայց նրանք բավական ժամանակ են անցկացրել ֆուտբոլում, այնպես որ բավականաչափ միջազգային փորձ ունեն»:

Просмотров: 440 | Добавил: Hayk | Теги: կարիերան, միջազգային, մտադիր, չէ, Ռոբի, ավարտել, Քինը | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz