Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի "Վերդերի" հետ հանդիպմանը (3:1) "Բավարիայի” կիսապաշտպան Արյեն Ռոբենը իր հարաբերություններն է պարզել Թոմաս Մյուլլերի հետ, հաղորդում է Sky Sports-ը:
Ռոբենը հանդիպման երկրորդ խաղակեսում բռնել է Մյուլլերի կոկորդից այն բանից հետո, երբ վերջինս ժեստերով ցույց է տվել հոլանդացուն, որ պետք չէ այդքան եսասեր լինել, երբ գնդակը նրա մոտ է:
"Ես ատում եմ, երբ թիմի խաղընկերներս անընդահատ բարձրացնում են ձեռքերը և բողոքում: Դա անհարգալից վերաբերմունք է: Մենք միասնական թիմ ենք: Մենք պետք է օրինակ ծառայենք և այդքան չստորանանք”, - մեկնաբանել է Ռոբենը:
"Հոլանդիայի համար սա նորմալ իրավիճակ է: Մենք հաճախակի ենք վիճում միմյանց հետ: Բայց Գերմանիայիում այլ կերպ է, սա պետք է հաշվի առնել”, - իրավիճակը փորձել է կարգավորել "Բավարիայի” մարզիչ Լուի վան Գալը: