
Մյունխենի "Բավարիայի” կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ զղջում է իր պահվածքի համար, որ դրսևորել էր ազգային առաջնության 20-րդ տուրի "Վերդերի” հետ հանդիպմանը, տեղեկացնում է championat.ru-ն:
Հիշեցնենք, որ Ռոբենին դուր չէին եկել Թոմաս Մյուլլերի ձեռքով ժեստերը: Երկրորդ խաղակեսում հոլանդացի կիսապաշտպանը բռնել էր Գերմանիայի հավաքականի հարձակվողի կոկորդը այն բանից հետո, երբ գերմանացին փորձել էր ձեռքերով հասկացնել, որ Ռոբենը գնդակը ստանալիս չպետք այդքան եսասեր լինի դաշտում:
"Իհարկե, ես զղջում եմ պահվածքիս համար: Ես շատ ագրեսիվ էի, չպետք է նման կերպ ինձ դրսևորեի: Թոմասը մի փոքր զարմացած էր իմ գործողություններով, բայց ես շատ էմոցիոնալ ֆուտբոլիստ եմ: Մարդիկ պետք է կարողանան զսպել իրենց”, - հայտարարել է Ռոբենը:
|