Форма входа
Воскресенье 
06.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Август » 19 » Ռիկելմեն վերադառնում է Արգենտինայի հավաքական
17:55
Ռիկելմեն վերադառնում է Արգենտինայի հավաքական
Ռիկելմեն վերադառնում է Արգենտինայի հավաքական
























Ալեխանդրո Սաբելան հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր սեպտեմբերին 14-ին և 28-ին երկու ընկերական հանդիպումների շրջանակներում մրցելու են Բրազիլիայի ընտրանու հետ, հաղորդում է football.ua-ն։


Բոլոր հրավիրվածները Արգենտինայի առաջնությանխաղացողներ են, այդ թվում՝ Խուան Ռոման Ռիկելմեն, ով արդեն 3 տարի չի կրել հավաքականի մարզաշապիկը, և նույնիսկ՝ Խուան Սեբաստիան Վերոնը, ով, թվում էր թե, արդեն ավարտել է ելույթները հավաքականի մակարդակով։


Դարպասապահներ.

Մարսելո Բարովերո («Վելես Սարսֆիլդ»), Ագուստին Օրյոն («Բոկա Խունիորս»)


Պաշտպաններ.

Սեբաստյան Դոմինգես, Էմիլյանո Պապա (երկուսն էլ՝ «Վելես Սարսֆիլդ»), Քրիստիան Սելյայ, Լեանդրո Դեսաբատո (երկուսն էլ՝ «Էստուդիանտես»), Իվան Պիլյուդ («Ռասինգ»), Կլեմենտե Ռոդրիգես («Բոկա Խունիորս»), Ջոնաթան Բոտինելի («Սան - Լորենսո»), Լիսանդրո Լոպես («Արսենալ»)


Կիսապաշտպաններ.

Ագուստո Ֆերնանդես, Հեկտոր Կատերոս (երկուսն էլ՝ «Վելես Սարսֆիլդ»), Ռոդրիգո Բրանյա, Խուան Սեբաստիան Վերոն (երկուսն էլ՝ «Էստուդիանտես»), Լուկաս Կաստրո («Ռասինգ»), Խուան Ռոման Ռիկելմե, Քրիստիան Չավես (երկուսն էլ՝ «Բոկա Խունիորս»), Դիեգո Վալերի («Լանուս»)։


Հարձակվողներ.

Խուան Մանուել Մարտինես («Վելես Սարսֆիլդ»), Գաստոն Ֆերնանդես, Մաուրո Բոսելի (երկուսն էլ՝ «Էստուդիանտես»), Գաբրիել Աուչէ («Ռասինգ»), Էմանուել Ջիլոտի («Սան Լորենսո»)


Ամենից շատ ներկայացուցիչներ ունեն «Էստուդիանտեսը» և երկրի չեմպիոն «Վելես Սարսֆիլդը»՝ վեցական խաղացող։ Իսկ Մարսելոն Բարովերոն, Լուկաս Կաստարոն, Հեկտոր Կանտարոսը և Էմանուել Ջիլոտին առաջին անգամ են հրավիրվել հավաքական։

Просмотров: 478 | Добавил: Hayk | Теги: Արգենտինայի, վերադառնում, հավաքական, Ռիկելմեն | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz