Ռիկարդու Կարվալյուն կարող է հայտնվել Յուվենթուսում
Թուրինի "Յուվենթուսը" մտադիր է միանալ Մադրիդի "Ռեալի" պարտուգալացի պաշտպան Ռիկարդու Կարվալյուին ձեռք բերելու համար ընթացող պայքարին:
"Արքայական ակումբի" հետ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, ինչի պատճառով մադրիդցիներն, ամենայն հավանականությամբ, դեմ չեն լինի իրենց պաշտպանին վաճառել արդեն առաջիկա ձմռանը:
Հաղորդվում է, որ Ռիկարդու Կարվալյուին թուրինցիները դիտում են որպես պաշտպանության կենտրոնի շատ լուրջ ուժեղացում: Ավելի վաղ Կարվալյուի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում Ստամբուլի "Ֆեներբախչեն":