Ռիկարդու Կարվալյուն եւ Պեպեն չեն շփվում միմյանց հետ
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Ռիկարդու Կարվալյուն, ով Կիպրոսի ազգային հավաքականի հետ Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպումից առաջ սկանդալային կերպով հեռացավ Պորտուգալիայի հավաքականից, բացատրել է իր արարքի դրդապատճառը:
Մադրիդի "Ռեալի" հերթական մարզման ժամանակ, որը կայացավ չորեքշաբթի օրը, թիմի երկու կենտրոնական պաշտպաններն այդպես էլ որեւէ բառ չփոխանակեցին` ցույց տալով, որ մտադիր չեն շփվել: Եթե Կարվալյուն եւ Պեպեն այդպես էլ շարունակեն, ապա լուրջ խնդիրներ կարող են առաջանալ "արքայական ակումբի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար:
- Հավաքականը ես լքել եմ անարդարության պատճառով: Պեպեն խաղում էր մեկնարկային կազմում եւ դա այն դեպքում, երբ մինչ այդ խաղը, նա ոչ մի մարզման չէր մասնակցել: Իսկ ես, վնասվածքից հետո երկու օր մարզվել էի, - պորտուգալացի պաշտպանի խոսքերն է մեջբերել ֆրանսիական հեղինակավոր L'Equipe հանդեսը: