Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.244
Главная » 2011»Апрель»9 » Ռեդնապ. Չի կարելի վաճառել թիմի ուժեղագույն ֆուտբոլիստներին
23:35
Ռեդնապ. Չի կարելի վաճառել թիմի ուժեղագույն ֆուտբոլիստներին
Լոնդոնի "Տոտնեհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը բացասական է վերաբերվում Գարեթ Բեյլին վաճառելու մտքին:
"Եթե մենք սկսենք վաճառել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսին է Գարեթե Բեյլը, ապա երբեք չենք դառնա թոփ-ակումբ", - ասել է Ռեդնապը SkySports-ին տված հարցազրույցի ժամանակ:
"Մենք ցանկանում ենք զարգանալ և առաջադիմել, այդ իսկ պատճառով չի կարելի վաճառել թիմի ուժեղագույն ֆուտբոլիստներին: Ուշադրություն դարձրեք "Մանչեսթեր Յունայթեդի", "Չելսիի" և "Արսենալի" տրանսֆերային քաղաքականությանը: Այս թիմերը միշտ հայտնվում են լավագույն քառյակում":
"Տոտենհեմի" գլխավոր մարզիչը նաև մեկնաբանել է Պիտեր Կրաուչի հետ կապված իրավիճակը. "Կրաուչը շատ հիասթափված է իր խաղից "Ռեալի" հետ հանդիպմանը: Պիտերը կարծում է, որ հենց նրա պատճառով է թիմը պարտվել, թեև դա այպես չէ: Մենք պետք է սատարենք Կրաուչին, քանի որ առանց նրա մենք այսքան հեռու չէինք հասնի Չեմպիոնների լիգայում":