Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.244
Главная » 2011»Январь»28 » Ռեալը հերքում է. Մոուրինյոն Անգլիա չի ուզում գնալ
11:20
Ռեալը հերքում է. Մոուրինյոն Անգլիա չի ուզում գնալ
Մադրիդի «Ռեալը» անգլիական «The Sun» պարբերականին մեղադրել է Ժոզե Մոուրինյոյի անունից կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ:
Հիշեցնենք, որ երեկ անգլիական այդ տաբլոիդը հրապարակել էր հարցազրույց պորտուգալացի մասնագետի հետ, որում նա ասել էր, թե ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա: «Արքայական ակումբի» համար այդ տեղեկատվությունը անսպասելի է եղել, ում ներկայացուցիչները, «Goal.com Spain»-ի փոխանցմամբ, տեղեկացրել են, որ Մոուրինյոն երբեք հարցազրույց չի տվել այս թերթին և նման հայտարարություններ չի արել: