Հարձակվող Էնդի Քերոլը, ով "Նյուքասլից” տեղափոխվել է "Լիվերպուլ” 35մլն ֆունտի դիմաց, ճանաչվել է բոլոր ժամանակների ամենաթանկ անգլիացի ֆուտբոլիստը: Այս մասին հաղորդում է Football.co.uk-ը:
Ավելի վաղ թանկարժեք էին համարվում Ռիո Ֆերդինանդի տեղափոխությունը "Լիդսից” "Մանչեսթեր Յունայթեդ” 31,1 մլն ֆունտի դիմաց, ինչպես նաև Ուեյն Ռունիի տեղափոխությունը "Էվերտոնից” "Մանչեսթեր Յունայթեդ” 25,6 մլն ֆունտի դիմաց: