Շալկեն պայմանագիր է ստորագրել 32-ամյա իրանցի կիսապաշտպան Ալի Քարիմիի հետ, հայտնում է Reuters-ը:
Քարիմին ազգային հավաքականում անցկացրել է 112 հանդիպում։ Վերջին շրջանում նա հանդես էր գալիս հայրենիքում, «Ստիլ Ազին» ակումբում: Քարիմին հանդես է եկել նաև Բունդեսլիգայում՝ խաղալով Մյունխենի «Բավարիայի» կազմում այն ժամանակ երբ Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը ղեկավարում էր «Շալկեի» ներկայիս գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը: