Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Январь » 29 » Պիկե. Դեռ վաղ է ինձ Պիկենբաուեր անվանել
12:24
Պիկե. Դեռ վաղ է ինձ Պիկենբաուեր անվանել
Պիկե. Դեռ վաղ է ինձ Պիկենբաուեր անվանել






















Բարսելոնայի” պաշտպան Խերարդ Պիկեն "Sports Illustrated"-ին տված հարցազրույցի ժամանակ համեմատել է Լեո Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին, ինչպես նաև բացատրել է` որն է իր թիմի պատանեկան ակադեմիայի հաջողության գաղտնիքը:



-Դուք ծնվել եք Բարսելոնայում:  Կարելի՞ է արդյոք ասել, որ Ձեր գալուստը կատալոնական ակումբ նախանշված էր:


-Միանշանակ: Այդ հարցում մեծ դեր է խաղացել իմ պապիկը: Ծննդյանս օրվանից նա ինձ մոտ սեր է սերմանել դեպի ֆուտբոլ և դարձրել է ինձ "Բարսելոնայի” մեծ  երկրպագու: Նա ինքը պատանի տարիքից երկրպագել է  "Բարսելոնային”, իսկ ավելի ուշ դարձել է   ակումբի փոխնախագահը: Մայրս և հայրս ևս միշտ սատարել են "Բարսելոնային”, և ես պարզապես չէի կարող խուսափել այդ ավանդույթից:


-Ձեզ անընդհատ համեմատում են Ֆրանց Բեկենբաուերի հետ, նույնիսկ մականուն են հորինել` Պիկենբաուեր: Իսկ վերջերս Դուք անձամբ հանդիպել եք նրա հետ…

-Նա հզոր մարդ է, և նրա հետ ծանոթանալը մեծ պատիվ էր ինձ համար: Ցավոք, ես երբեք չեմ տեսել նրան դաշտում, քանի որ այն ժամանակ դեռ չէի ծնվել, բայց ես դիտել եմ նրա խաղերի տեսագրությունները: Մեր խաղաոճերը նման են, բայց նա շատ ավելի տաղանդավոր է: Ես դեռ շատ պետք է սովորեմ նման մակարդակի հասնելու համար: Նա երկու անգամ "Ոսկե գնդակի” է արժանացել, հաղթել է 1974թ. աշխարհի առաջնությունը և  բազում այլ հաղթանակներ նվաճել: Բեկենբաուերը պատմության մեջ  լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Այնպես որ, կարծում եմ, դեռ վաղ է ինձ Պիկենբաուեր կոչել: 

-Այս տարի "Ոսկե գնդակի” բոլոր երեք հավակնորդները "Բարսելոնայից” էին: Ո ՞րն է "Լա Մասիա” պատանեկան ակադեմիայի հաջողության գաղտնիքը:


-Այնտեղ սովորեցնում են ամենակարևոր բաները. ինչպես վերահսկել գնդակը, ինչպես կատարել կարճ և երկար փոխանցումներ: Հիշում եմ, երբ մենք դեռ երեխա էինք, խաղում էինք այլ կատալոնական ակումբների դեմ փորձ ձեռք բերելու համար: Արդյունքը մեզ համար կարևոր չէր: Մեր գլխավոր նպատակն էր զարգանալ տեխնիկապես, քանի որ միայն "ֆիզիկականով” ոչնչի չես հասնի: Իսկ հենց նույն "Էսպանյոլում” մեծ ուշադրություն էր դարձվում ֆիզիկական պատրաստվածությանը: Մեսսին, Ինյեստան, Չավին տեխնիկապես հիանալի են գործում, թեև ֆիզիկապես այդքան էլ ուժեղ չեն: 

-Դատելով ձեր Twitter-ի էջից` կարելի է ասել, որ Դուք մեծ կատակասեր եք” Իսկ, ո՞վ է, ձեր կարծիքով, "Բարսելոնայի” հանդերձարանի ամենակատակասեր ֆուտբոլիստը: 

-Նրանք երկուսն են` Դանի Ալվեշը և Մեսսին , թեև նրանց հումորը շատ տարբեր է: Ալվեշն ավելի երաժշտական է, սիրում է պարել, զվարճացնել, իսկ Մեսսին  ավելի շատ խոսքի վարպետ է: Հենց նրանց ենք մենք պարտական այն հիանալի մթնոլորտի համար, որ տիրում է մեր թիմում, վստահ եմ, որ դա փոխանցվում է  նաև մեր երկրպագուներին: Եթե ֆուտբոլիստների միջև չկա համերաշխություն և փոխհամաձայնություն, նրանց դաշտում էլ հաջողության չեն հասնի: 

-Դուք հսկում եք Մեսսիին մարզումների ժամանակ և Քրիշտիանու Ռոնալդուին` "Ռեալի” հետ հանդիպումների ժամանակ: Ու՞մ է ավելի բարդ կանգնեցնել: 

-Կարծում եմ` այդ երկուսը ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Բայց նրանց խաղաոճերը բոլորովին նման չեն: Լեոն ավելի վճռական է: Գնդակը ստանալուց հետո նա միայն մտածում է այն դարպասը ուղարկելու մասին: Քրիշտիանուն ավելի շատ սիրում է աշխատել հանրության համար: Բայց կանգնեցնել նրան ամենևին էլ հեշտ չէ: Երբ խաղում ես Ռոնալդուի հետ, պետք է ամբողջությամբ կենտրոնանաս գնդակի վրա, եթե նույնիսկ մեկ վայրկյանով գնդակը կորչի աչքիցդ, Ռոնալդուին ևս կկորցնես: Պետք է փորձես նրանից արագ լինել, իսկ դա միշտ չի հաջողվում, բայց երբեմն հնարավոր է:  


-"Բարսելոնայում” Ձեզ ավելի շատ են թույլ  տալիս մասնակցել գրոհներին, քան այլ ակումբների կենտրոնական պաշտպաններին: Ինչու՞: 

-Դա երևի բխում է մեր թիմի հատուկ խաղաոճից: Բացի դրանից, կենտրոնական պաշտպանները հիմնականում տարիքով փոքր են լինում: Միգուցե հենց այդ պատճառով ֆիզիկապես նրանք  ավելի լավ են գործում, քան տակտիկապես: Այստեղ խոսում է փորձի պակասը: Ժամանակի հետ դու սովորում ես վերահսկել գնդակը, քեզ հետաքրքիր է դառնում պոկվել պաշտպանությունից և նույնիսկ գոլ խփել: Ես արդեն փորձում եմ երբեմն անել դա:

Просмотров: 385 | Добавил: Hayk | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz