Форма входа
Вторник 
30.04.2024 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 18.223.125.219 

  

Главная » 2011 » Октябрь » 17 » Պատրիս Էվրան մեղադրել է հակառակորդին ռասիզմի մեջ
14:38
Պատրիս Էվրան մեղադրել է հակառակորդին ռասիզմի մեջ
Պատրիս Էվրան մեղադրել է հակառակորդին ռասիզմի մեջ
























«Մանչեսթեր Յունայթեդի» սևամորթ ֆուտբոլիստ ֆրանսիացի Պատրիս Էվրան անգլիական Պրեմիեր լիգայի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո (1։1) մեղադրել է հակառակորդի հարձակվող ուրուգվայցի Լուիս Սուարեսին այն բանի մեջ, որ վերջինս ռասիստական արտահայտություններ է արել իր հասցեին։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։


Էվրայի խոսքերով, Սուարեսը իրեն վիրավորել է ավելի քան 10 անգամ՝ անվանելով նրան «նիգեր»։ Երկրորդ խաղակեսում այդ երկու ֆուտբոլիստների միջև բախումից հետո, մրցավարը Էվրային դեղին քարտ ցույց տվեց։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացան մտադրված է հետաքննություն սկսել, այն բանից հետո, երբ հանդիպման մրցավար Անդրե Մարիները Էվրայի բողոքները ընդգրկել է խաղի մասին իր զեկույցում։


Էվրան հանդիպումից հետո ասել է, որ իրեն շատ վատ է զգում կատարվածից հետո՝ նշելով, որ մրցավարը գիտեր, թե ինչ է նրան ասել Սուարեսը։ «Չեմ ցանկանում ասել, թե ինչ է խոսքեր է հնչեցրել իմ հասցեին Սուարեսը, բայց դա ռասիստական բառ է։ Նա փորձում էր այդպիսով ինձ հունից հանել։ Չէի ցանկանա դրանից այդպիսի սկանդալ սարքել, բայց ես շատ հիասթափված եմ», - ասել է Էվրան։ Նշենք, որ Սուարեսը հերքում է բոլոր մեղադրանքները։

Просмотров: 450 | Добавил: Hayk | Теги: մեջ, Պատրիս, մեղադրել, Էվրան, ռասիզմի, հակառակորդին | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2024Бесплатный хостинг uCoz