Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Март » 24 » Պանով. Մեզ համար Հայաստանը…ինչպես Անդորրան
13:58
Պանով. Մեզ համար Հայաստանը…ինչպես Անդորրան
Պանով. Մեզ համար Հայաստանը…ինչպես Անդորրան























Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Պանովը խոսել է "Եվրո-2012”-ի` Հայաստանի հետ կայանալիք ընտրական հանդիպման մասին:


"Անկախ այն բանից, թե ով է մեր հակառակորդը, մենք միայն հաղթանակ ենք ակնկալում: Այլ հարց է, թե ինչպես է պետք իրականացնել այդ նպատակը: Անկեղծ ասած` կարծում եմ, մենք վախենալու ոչինչ չունենք, քանի որ մեր ֆուտբոլիստների մակարդակը շատ ավելի բարձր է: Իհարկե, պարտվել Իրանին կամ Հայաստանին, արդեն չափազանց կլինի, այնպես որ մենք հավատում ենք մեր տղաների հաջողությանը: Իհարկե, հայերը ևս շատ ոգևորված են լինելու, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում նրանց վերջապես հնարավորություն է ընձեռվել հայտնվել Եվրոպայի առաջնությունում:


1999թ. Երևանում կայացած հանդիպու՞մը: Իհարկե, ես հիշում եմ այն, քանի որ դա իմ նորամուտն էր Ռուսաստանի հավաքականի կազմում: Մենք առանց որևէ խոչընդոտի հաղթեցինք 3:0 հաշվով: Եվ զարմանալի չէ, քանի որ այն ժամանակ հավաքականի կազմում հանդես էր գալիս "Սպարտակի” գրեթե ողջ կազմը, ինչպես նաև ես: Այժմ իրավիճակը փոքր-ինչ փոխվել է, քանի որ թիմի կազմում բացակայում են Տիտովը, Տիխոնովը և Բուլատովը… Այժմ Ռուսաստանի հավաքականը միջին մակարդակի թիմ է, այսինքն` կարող է ինչպես հաղթել յուրաքանչյուր թիմի, այնպես էլ պարտվել: 


Դատելով վերջին հանդիպումներից` կարելի է ասել, որ մեր հակառակորդների տրամադրվածությունը մտավախություն է առաջացնում, քանի որ մոտիվացիայի հետ խնդիրներ կան: Հակառակորդի համար հաղթանակը մեծ իրադարձություն կլինի, իսկ եթե նրանք պարտվեն, ոչ ոք նրանց չի քննադատի: Մեզ համար Հայաստանը…ինչպես Անդորրան: Լավ հակառակորդ է, բայց ոչ գրանդ: Կցանկանայի, որպեսզի տղաները լրջորեն մոտենային այս խաղին, դաշտ դուրս գային այնպես, ինչպես դա անում է Ալեքսանդր Անյուկովը: Նա, թերևս,  միակ ֆուտբոլիստն է, որ միշտ մարտի է նետվում և միշտ մոտիվացիա ունի: Եթե մնացածն էլ նրա պես հանդես գան, մենք որևէ խնդիր չենք ունենա”, - Պանովի խոսքերն է մեջբերում  «Спорт день за днем»-ը:

Просмотров: 582 | Добавил: Hayk | Теги: Մեզ, Անդորրան, համար, Պանով., Հայաստանը…ինչպես | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz