Форма входа
Суббота 
05.07.2025 
 
               
Вы вошли LOGIN: Гость 
Группа: Гости 
пол:  
Ти здес:  дней
Ваш номер: 0
Письмо: 
Ваш IP: 216.73.216.244 

  

Главная » 2011 » Март » 24 » Օվչիննիկով. Կհաղթենք հայերին արյան գնով
13:54
Օվչիննիկով. Կհաղթենք հայերին արյան գնով
Օվչիննիկով. Առանց մեծ ջանքերի կհաղթենք հայերին























Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ, «Կուբանի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովը խոսել է մարտի 26–ին կայանալիք Հայաստան-Ուսաստան հանդիպման մասին։

 

«Ես Հայաստան-Ուսաստան հանդիպումից սպասում եմ մեր հավաքականի հաղթանակին։ Այդ երեք միավորները շատ կարևոր և որոշիչ կլինեն։ Բայց կարծում եմ, որ նրանք մեզ կտրվեն արյան գնով։

 

Հայաստանի հավաքականը շատ լավ ֆուտբոլիստներ է հրավիրել։ Նրանք ունեն շատ հավակնոտ մարզիչ և ոչ պակաս հավակնոտ ֆեդերացիայի նախագահ։ Եվ հայերը այժմ շատ են մոտեցել այն բանին, որ շրխկացնեն դուռը. կամ դուրս գան, կամ ներս մտնեն։ Կարծում եմ` նրանք երկար ժամանակ այդպիսի հնրավարություն չեն ունենա։

 

Հայաստանում հիանալի և զարմանալի մթնոլորտ է։ Մարդիկ լավ են երկրպագում իրենց թիմին, լինի դա ակումբ, թե հավաքական։

 

Ոչ միշտ է մարզադաշտը գտնվում լավ վիճակում։ Չգիտեմ, իհարկե, այժմ այն ինչ վիճակում է։ Հիշում եմ, որ երբ խաղում էին ֆրանսիացիները, և նրանց համար շատ բարդ էր։ Նույնիսկ չունենալով լավ հավաքական` հայերը շատ խնդիրներ առաջացրեցին ֆրանսիացիների համար։ Իսկ այժմ նրանք ունեն ուժեղ կազմ։

 

Չեմ կարծում, որ մեր տղաները վախենում են Հայաստանի հավաքականից։ Ուղղակի նրանք տրամադրվում են հանդիպմանը ինչպես պրոֆեսիոնալներ։ Հակառակորդին խաղից առաջ պետք է հարգել, բայց ոչ մի դեպքում չվախենալ։ Մեր ֆուտբոլիստների մակարդակը բարձր է։ Բարձր է նաև մեր հավաքականի վարկանիշը։ Մենք մեր առջև այլ նպատակներ ենք դնում, ավելի բարձր։ Մենք պետք է մեկնենք Հայաստան ֆավորիտի դերում։ Պետք է լինի մի քիչ սպորտային հանդգնություն», - ասել է Օվչիննիկովը ռադիո «Մայակի» հետ հարցազրույցում։

Просмотров: 566 | Добавил: Hayk | Теги: գնով, Օվչիննիկով., արյան, հայերին, Կհաղթենք | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Поиск





Статистика
 
 
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Copyright MyCorp © 2025Бесплатный хостинг uCoz