Այս ուրբաթ Լոնդոնում Նեյմարը նշել է այն պատճառները, որոնք ստիպեցին նրան ընտրել իր ներկայիս ակումբում մնալու տարբերակը այն դեպքում, երբ կարող էր հայտնվել Եվրոպայում, ավելի ստույգ`«Ռեալում»:
«Ես հետևել եմ սրտիս ձայնին, դեռ խաղալու եմ Բրազիլիայում»,-նշել է երիտասարդ ֆուտբոլիստը:
Նեյմարը, որը վերջերս հայր դարձավ, ավելացրել է. «Բրազիլիայում իմ կողքին են ընկերներս ու ընտանիքս: Իհարկե հաճելի է, որ «Ռեալի» պես ակումբը հետաքրքրվում է քեզանով, սակայն ներկայումն որոշել եմ մնալ «Սանթոսում»:
«Ֆուտբոլային ապագայիս վերաբերյալ դեռևս ոչ մի ստույգ տեղեկություն տալ չեմ կարող: Տրանսֆերային պատուհանն արդեն փակվել, և ես խաղում եմ Բրազիլիայում: Մեսսի թե Ռոնա՞լդու…Լավ կլիներ, եթե երկուսն էլ մի թիմում խաղային: Նրանք աշխարհի լավագույն երկու ֆուտբոլիստներն են, երկու գոլահարները: Նրանցից որևէ մեկին նախապատվություն տալը դժվար է ինձ համար»: