Вы вошли LOGIN: Гость Группа: Гости пол: Ти здес: дней Ваш номер: 0 Письмо: Ваш IP: 216.73.216.244
Главная » 2011»Январь»27 » Մովսիսյանը ստորագրեց պայմանագիրը ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Մերոնք արտասահմանում
17:38
Մովսիսյանը ստորագրեց պայմանագիրը ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Մերոնք արտասահմանում
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր Անթալիայում պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ: Proffootball.do.am-ին Մովսիսյանի մերձավորներից հայտնի դարձավ, ով կողմերն այսօր վերջնական համաձայնության են եկել եւ պայմանագիրը կնքված է, ինչի մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի «Կրասնոդարի» կայքում:
Այն, որ Մովսիսյանը «Ռանդերսից» տեղափոխվելու է «Կրասնոդար», գրեթե ոչ ոք չէր կասկածում, սակայն այսօր onedivision.ru կայքում տարօրինակ դեպք տեղի ունեցավ: Կրասնոդարում տեղակայված կայքը, որը լուսաբանում է հիմնականում Ռուսաստանի առաջին դիվիզիոնին առնչվող իրադարձություններ, հայտարարեց, որ Մովսիսյանը նախնական պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ, իսկ քիչ անց լուրն անհետացավ կայքից:
Տեղի ունեցածը մտորելու տեղիք տվեց, սակայն Մովսիսյանի մոտ կանգնած աղբյուրը նշեց, որ Յուրան պայմանագիրն արդեն ստորագրել է, որի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
Ավելացնենք, որ այսօր «Կրասնոդարը» 0:1 հաշվով զիջեց Մոսկվայի «Դինամոյին»:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» երեկ պաշտոնակես իրավունք ստացավ ելույթ ունենալ Ռուսաստանի 2011թ. Պրեմիեր լիգայում, ինչն էլ վճռորոշ հանգամանք դարձավ Մովսիսյանի համար նոր ակումբի ընտրության հարցում: