«Championat.ru» կայքը հավաքել է Ժոզե Մոուրինյոյի ամենադիպուկ արտահայտությունները: Գաղտնիք չէ, որ պորտուգալացի մասնագետը հայտնի է դիմացինին սադրելու և ինքն իր արժեքը բարձրացնելու բացառիկ կարողությամբ:
1."Ես տեսնում եմ, որ դուք բավական մեծացել եք":"Պորտու"-"Դեպորտիվո" խաղից առաջ Մոուրինյոն այսպես է ողջունել իսպանացի լրագրողներին:
2. "Իմ մարզչական աշխատանքը չի կարելի համեմատել Ֆրանկ Ռայկարդի հետ, քանի որ նա ոչ մի տիտղոս չի նվաճել, իսկ ես դրանցից շատ ունեմ": Այսպես է նա քննադատել Ֆրանկ Ռայկարդին, ով դեռ այդ պահին "Բարսելոնայի" հետ տիտղոս չէր նվաճել:
3. "Բարսելոնան մշակութային քաղաք է' հայտնի թատրոններով: Այստեղ լավ ներկայացումներ են բեմադրվում, իսկ Լեո Մեսսին շատ լավ է սովորել կատակերգություն խաղալը": Մեկնաբանություն դել Օրնոյի' խաղադաշտից հեռացումից հետո, որը նա վաստակել էր Մեսսիի նկատմամբ խախտում թույլ տալու համար:
4. "Բարսելոնան" մեծ ակումբ է, սակայն իրենց 200-ամյա պատմության ընթացքում միայն մեկ անգամ են հաղթել Չեմպիոնների լիգան: Ես համեմատաբար վերջերս եմ սկսել մարզչական աշխատանքս և ես այս մրցաշարից այդքան տիտղոս ունեմ": Պոռթկում "Բարսելոնայի" հասցեին 2005թ-ին:
5. "Ինչո ՞ւ են իմ գործընկերները քննադատում ինձ: Որովհետև բոլորը բոլորը հրաշալի հասկանում են, որ հաջորդ օրը կհայտնվեն թերթերի առաջին էջերին: Դա նրանց համար անվճար գովազդ է":
6. "Ես լավագույնը չեմ աշխարհում, սակայն չեմ կարծում,որ կգտնի ինձնից լավ ուրիշ մեկը":
7. "Չելսին" հզոր ակումբ է, որը, ներողություն մեծամտության համար, ունի հզոր մարզիչ:
8. "Երեք տարի առանց հաղթանակի պրեմիեր լիգայում: Չեմ կարծում, որ նրա փոխարեն ես կպահպանեի աշխատանքս": Ակնարկ "Լիվերպուլի" մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հասցեին:
9. "Դուք իսկապե ՞ս ցանկանում եք իմանալ իմ քաղաքական նախապատվությունների մասին: Ես կողմնակից եմ 4-3-3 համակարգին": Հրաժարվել է քննարկել քաղաքական թեմաներ:
10. "Ես տեսել եմ, թե ինչպես "Մանչեսթեր Յունայթեդը" և նրանց մարզիչը պատվո շրջան կատարեցին այն բանից հետո, երբ պարտվեցին իրենց խաղադաշտում: Պորտուգալիայում դրա համար տրիբունայից շիշ կնետեն վրադ":
11. "Ես չեմ ցանկանում, որպեսզի Կրոյֆն ինձ սովորեցնի, թե ինչպես կարելի է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 0:4 հաշվով": Ի պատասխան Յոհան Կրոյֆի քննադատությանը Մոուրինյոյի չափից դուրս պրագմատիզմի համար:
12. "Եթե ես հեշտ աշխատանք փնտրեի, ապա "Պորտուում" կմնայի' շատ հարմար բազկաթոռին: "
13. "Ուշադրություն դարձրեք իմ սանրվածքին, ես պատերազմի եմ պատրաստվում": Նոր մրցաշրջանի նախապատրաստության մասին:
14. "Վենգերն" այն մարդկանցից է, ում վուայերիստ են անվանում: Նրան դուր է գալիս հետևել ուրիշներին: Կան մարդիկ, ովքեր տանը հսկայական հեռադիտակ ունեն և ուրիշների ընտանիքներին են հետևում: Ինչո ՞ւ է նա միշտ կենտրոնանում "Չելսիի" վրա" :
15. "Աստծո սիրուն, ինձ մեծամիտ մի անվանեք: Ես Չեմպիոնների լիգան եմ հաղթել և կարծում եմ, որ առանձնահատուկ նշանակություն ունեմ: Վենգերը, Բենիտեսը, Ֆերգյուսոնը երբեք նման նշանակություն չեն ունենա":
16. "Եթե Աբրամովիչն ինձ օգներ մարզչական աշխատանքում, մենք աութսայդերների թվում կլինեինք":
17. "Թող բոլորը հանգիստ լինեն. Լոնդոնը դարձյալ անվտանգ քաղաք է": Այսպես է նա արտահայտվել, երբ իր շանը Լոնդոնի ոստիկանության հետ ունեցած խնդիրների պատճառով ետ է ուղարկել Պորտուգալիա:
18. "Աբրահամ Գրանտն ասում է, որ Չեմպիոնների լիգայում և պրեմիեր լիգայում երկրորդը լինելը ձախողում չէ: Դա պարտվող մարդու հոգեբանություն է: Ես նրան հարգում եմ, բայց չեմ հասկանում, ես հաղթող եմ":
19."Ես տեսել եմ "Բարսելոնայի" խաղացողներին, ովքեր բողոքում էին մրցավարությունից, բայց երևի նրանք վատ հիշողություն ունեն": Հիշեցում կատալոնացիներին "Չելսիի" հետ խաղի մրցավարության մասին:
20. "Ես միշտ ասել եմ, որ իմ ֆուտբոլիստներն աշխարհում լավագույնն են: Ես այդպիսի բան ասել եմ այնպիսի համեստ ակումբում, ինչպես "Պորտուն" է: Հետո ես դա կրկնել եմ "Չելսիում": Հիմա աշխարհի ամենալավ ֆուտբոլիստները "Ինտերում" են":
21. "Հիմա երևի ողջ Իտալիան ցնծում է, որ մենք Չեմպիոնների լիգայից դուրս եկանք": 2009թ-ին "Մանչեսթեր Յունայթեդից" կրած պարտությունից հետո:
22. "Շատ թիմեր և մարզիչներ կան, ովքեր հաղթել են Չեմպիոնների լիգան: Կան նույնիսկ այնպիսիք, ովքեր երկու անգամ են դա արել: Բայց միայն մի թիմ և մարզիչ կա, ովքեր եզրափակիչում 3:0 հաշվով առաջ էին, սակայն հաջողացրին պարտվել": Խայթոց Կառլո Անչելոտիի հասցեին:
23. "Կական շատ լավն է: Նույնն էլ կարելի է ասել Պատոյի և Բեքհեմի մասին: Բայց "Միլանը" մեզ զիջում է վեց միավորով, և դեռ ոչ մեկը չի ասել, որ մրցաշրջանի արդյունքում նրանք զրո տիտղոս կունենան": Կատարված մարգարեություն:
24. "Մի քանի ամսվա ընթացքում ես օրական հինգ ժամ իտալերեն էի սովորում, որպեսզի կարողանամ ֆուտբոլիստների, երկրպագուների, ԶԼՄ-ների հետ շփվեմ: Իսկ Ռանյերին հինգ տարի ապրել է Անգլիայում, բայց դեռ նրա համար դժվար է անգլերեն ասել "Բարի օր" կամ "Բարի երեկո":
25. "Ռանյերին միայն մեկ Սուպերգավաթ է հաղթել, դա աննշան մրցաշար է: Նշանավոր տիտղոսներ նա երբեք չի հաղթել: Գուցե նա պետք է իր մտածելակերպը փոխի, բայց դրա համար էլ շատ ծեր է":
26. "Նույնիսկ Հիսուս Քրիստոսը չէր վայելում բոլորի համակրանքը: Նույնն էլ իմ դեպքում է":
27. "Անգանգստացնում է արդյոք ինձ "Յուվենթուսը": Ուշադրություն դարձրեք աչքերիս տակի սև փոսիկներին. գիշերները չեմ քնում":
28. "Մենք ունենք միայն " "Inter Channel "-ը' 45 բաժանորդներով: Մինչդեռ "Միլանը" ունի երեք հեռուսատատեսային ալիք և մեկ թերթ: "Յուվենտուսը" ևս ունի իր թերթը' «Tuttosport» : Դա թույլ է տալիս խոսել ինտելեկտուալ մանիպուլյացիայի մասին, երբ այդ թերթերը մեկնաբանում են վիճելի դրվագները: Բողոք' ընդդեմմամուլի ոչ օբյեկտիվ մոտեցմանը:
29. "Դուք տեսել եք իմ թիմի գոլային պահերը և այն, թե ինչպես էինք մենք գերազանցում հակառակորդին: Մենք կարող էինք հաղթել 5:1 հաշվով, եթե մեր թիմի դարպասապահը կարողանայի լինել ես":
30. "Ինձ հարցրեցին' դիտել եմ արդյոք "Յուվենտուսի" խաղը: Ես դիտել եմ այն մինչ Ամաուրիի գոլը, այնուհետև մենք դադարեցինք հետևել իրադարձությունների զարգացմանը, քանի որ ընթրիքին մեզ սպասում էին ծովային ուտեստները":
31. "Ես ինձ զգում եմ իտալական ֆուտբոլի "Ռոբին Գուդը", այդ իսկ պատճառով ինձ դուր է գալիս իմ աշխատանքը":
32. "Ես տարեկան վաստակում եմ ոչ թե 9մլն եվրո, այլ 11 և նույնիսկ 14, եթե հաշվի առնենք նաև գովազդը:
33. "Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես են "Յուվենտուսի" ֆուտբոլիստները և երկրպագուները տոնում ոչ-ոքին մեզ հետ խաղում: Եվ դա չնայած այն փաստին, որ նրանք 10 միավորով զիջում են առաջատարին":
34. "Ես ավելի մեծ հաճույք ստացա, երբ հաղթեցինք "Բարսելոնային" Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, քան երբ հաղթեցինք եզրափակիչը "Սանտյագո Բերնաբեուում":
35. "Ո՞վ է Պեդրո Լեոնը: Նա ոչ Մարադոնան է, ոչ Զիդանը և ոչ էլ դի Ստեֆանոն: Դուք ինձ հարցնո՞ւմ եք, թե ինչու ես նրան չեմ ընդգրկել թիմի հայտացուցակի մեջ: Դեռ երկու ամիս առաջ նա խաղում էր "Խետաֆեում":
36. "Եթե մենք առաջնորդվեինք քո ցանկությամբ, ապա մարզումները կսկսեինք 12:00-ին: Մենք սկսում ենք 10:00-ին, իսկ դու քնում ես մինչ 11:00"-ը: Սաստում է Քարիմ Բենզեմային":
37. "Ես շատ ուրախ եմ, որ "Լևանտեի" ֆուտբոլիստերից և ոչ մեկը չհայտնվեց հիվանդանոցում": Ակնարկում էհակառակորդի հաճախակի սիմուլյացիաները:
38. "Բենզեման գոլեր չի խփում, սակայն նա միակը չէ այդպիսին: Կա մի ֆուտբոլիստ, ում համար վճարել են 45մլն եվրո, բայց նա ևս չի խփում: Այնուամենայնիվ ոչ ոք ոչինչ չի խոսում այդ մասին": Ակնարկում է ԴավիդՎիլյայի գոլային երաշտը մրցաշրջանի սկզբում:
39. "Եթե "Բարսելոնային" խաղեր են նվիրում, մեզ ավելի դժվար կլինի հաղթել ազգային առաջնություններում":Դժգոհում է, որ Խիխոնի "Սպորտինգը" խաղացել է "Բարսելոնայի" հետ խառը կազմով:
40. "Եթե իմ ֆուտբոլիստներից որևէ մեկը շշեր նետեր, երեք ամսով կորակազրկվեր: Իսկ եթե ես ինձ նման բան թույլ տայի, այլևս երբեք չէի աշխատի որպես մարզիչ": "Վիլյառեալի" ֆուտբոլիստ Կանի մասին, ով շշովհարվածել էր նրան:
41. "Ես արգելել եմ "Բարսելոնային" խաղալ "Սանտյագո Բերնաբեուում" Չեմպիոնների լիգայի եզրափակչում, և նրանք դա չեն անի դեռ 30-40 տարի":
42. "Եթե ես գնահատեի ինքս ինձ 10-բալանոց համակարգով, ապա ես 11 կնշանակեի":
43. "Եթե որսի ես դուրս գալիս լավ շան հետ, ապա որսդ հաջող կլինի: Եթե շուն չկա, կատվի հետ ես անում դա, և, միևնույն է, որսը հաջող է ստացվում": Համեմատում է Գոնսալո Իգուաինին և Քարիմ Բենզեմային:
44."Տեսնո՞ւմ ես իմ աչքերը: Արդեն մեկ շաբաթ է, որ չեմ քնում": Պատասխան Յոհան Կրոյֆին, ով ասել էր, որ Մոուրինյոն երբեք չի մարզի իր թիմը:
45. "Ես ոչ մի կերպ չեմ կարող մրցակցել Մասիմիլիանո Ալեգրիի հետ. նա ընդամենը երեք հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում: Մինչդեռ ես երկու անգամ հաղթել եմ այն": Այս խոսքերն ասվել ենՉեմպիոնների լիգայի "Միլան"-"Ռեալ" հանդիպման նախօրեին:
46. "Կան մարզիչներ, որոնք կարող են ագրեսիա ձևացնել, և նրանց հետ ոչինչ չի պատահում": Այն մասին, թեինչպես Պեպ Գվարդիոլան հրեց Քրիշտիանու Ռոնալդուին:
47. "Կա մի թիմ, որի հետ խաղերում հակառակորդները միշտ փոքրամասնությամբ են մնում: Մեզ բախտը այդպես չի ժպտում": Մրցավարների' "Բարսելոնայի" հանդեպ ունեցած համակրանքի մասին:
48. "Այն գոլը, որ խփեց Ինյեստան աշխարհի առաջնության եզրափակչում, կարող էր խփել յուրաքանչյուր այլ ֆուտբոլիստ: Նա արժանի չէ "Ոսկե գնդակին":
49. "Մի "բանիմաց" բժիշկի պատճառով Իգուաինը մինչ մրցաշրջանի ավարտ դաշտ դուրս չի գա: Իսկ ես և "Ռեալի" բժիշկները գիտեինք, որ վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ": Կատալոնական բժիշկիմասին, ով ասել էր, որ Իգուաինի միջողնաշարային վնասվածքը կարելի է բուժել առանց վիրահատության:
50. "Ես արդեն բավականին հասուն եմ ԶԼՄ-ների միջոցով հաղորդագրություններ ստանալու համար: Թիմը ձևավորում եմ ես և որոշումներ կայացնում եմ ևս ես": Կտրուկ պատասխան գլխավոր տնօրեն ԽորխեՎալդանոյին: