Մադրիդի "Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն AS իսպանական թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանը լինելու է իր թիմի տարին: Պորտուգալացի մասնագետը շարունակում է շեշտել, որ նրա թիմը դեռ բավական երիտասարդ է:
"Ես միշտ նշում եմ, որ իմ թիմը դեռ երիտասարդ է: Կարծում եմ` հաջորդ տարին լինելու է "Ռեալի” տարին, սակայն այս մրցաշրջանում ևս ոչինչ չեմ բացառում, քանի որ ապրիլը դեռ նոր է սկսվում: Մենք կարող ենք առավելագույն արդյունքի հասնել և մենք պայքարելու ենք դրա համար: Կարծում եմ, որ հիմա "Ռեալն” արդեն մեծ վտանգ է ներկայացնում հակառակորդների համար”, - ասել է Մոուրինյոն: