Իտալական "Միլանի" 34-ամյա նախկին պաշտպան Մարեկ Յանկուլովսկին որոշել է վերադառնալ հարազատ Չեխիա` մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր կնքելով "Բանիկի" հետ, տեղեկացնում է sport.cz-ն:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Յանկուլովսկին հուլիսին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն այժմ, այնուամենայնիվ, որոշել է վերադառնալ մեծ ֆուտբոլ:
Իտալիայում անցկացրած տարիների ընթացքում Մարեկ Յանկուլովսկին ելույթ է ունեցել "Նապոլիի", "Ուդինեզեի" եւ "Միլանի" կազմերում: Չեխիայի ազգային հավաքականի կազմում փորձառու ֆուտբոլիստն անց է կացրել 76 խաղ: