«Կատանիայի» մարզական տնօրեն Պյետրո Լո Մոնակոն խոստովանել է, որ նրանց հազիվ թե հաջողվի ամռանը հարձակվող Մաքսի Լոպեսին պահել թիմում: Ֆուտբոլիստի նկատմամբ վաղուց արդեն հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»: Այս մասին հաղորդում է «Football Italia»-ն:
«Լոպեսը շատ ուժեղ խաղացող է: Մեզ հաջողվեց նրան պահել ավելի քան մեկ տարի: Բայց ես կասկածում եմ, որ մեզ կհաջողվի նրան պահել ամռանը».-ասել է Մոնակոն: