Հաղթելով "Ասթոն Վիլային” 3:1 հաշվով` "Մանչեսթեր Յունայթեդը” թարմացրեց իր ռեկորդը Պրեմիեր լիգայում անցկացրած անպարտելի հանդիպումների քանակով: Այս անգամ նրանք այդ թիվը հասցրեցին 30-ի:
Ռունիի արագ գոլը շատ գեղեցիկ ստացվեց, իսկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էդվին վան դեր Սարը: Երկրորդ անգամ Ռունիին օգնության հասավ Նանին:
Իսկ Բենտի գոլին պատասխան գնդակով աչքի ընկավ Նեմանյա Վիդիչը:
Անգլիայի առաջնություն. 2րդ շրջան. 25-րդ տուր
"Մանչեսթեր Յունայթեդ" - "Ասթոն Վիլա" 3:1 (2:0)
Գոլեր` Ռունի 1 (1:0); Ռունի 45 (2:0); Բենտ, 58 (2:1); Վիդիչ, 63 (3:1)