Մանչեսթեր Յունայթեդի” երկրպագու Ջոն Ռետերը որոշել է իր սիրելի ակումբի տարբերանշանը դաջել մարմնին: Կարծես թե ոչ մի արտասովոր բան այստեղ չկա, սակայն դաջվածքի չափն է տպավորիչ. այն ծածկում է մեջքի ողջ մակերևույթը, հաղորդում է gazeta.ru-ն:
51-ամյա Ջոնը, ով վարորդ է աշխատում, այս դաջվածքի համար մոտ հազար ֆունտ ստերլինգ է վճարել: Մեջքի վրա կատարված աշխատանքը տևել է 16 ժամ: Այդ ընթացքում Ջոնը ընթերցել է "Մանչեսթեր Յունայթեդի” գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կենսագրությունը:
"Ես հպարտ եմ, որ կրում եմ մեջքիս "Մանչեսթեր Յունայթեդի” տարբերանշանը”, - տղամարդու խոսքերն է փոխանցում The Sun-ը: Ռետերը նաև հավելել է, որ ուրախ կլինի այս դաջվածքով շրջել ծովափում, թեև գիտակցում է, որ այլ ակումբների երկրպագուներին սա այդքան էլ դուր չի գա: