Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հաստատել է բելգիական «Անդրլեխտի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ձեռք բերման մասին:
18-ամյա հրաշամանուկը ամենատիտղոսավոր բելգիական ակումբի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան: Ընդհանուր առմամբ նա մասնակցել է 98 հանդիպման եւ խփել 41 գոլ: 2010թ. Լուկակուն հավեր է ստացել Բելգիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 9 հանդիպման եւ խփել 2 գոլ: